Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, Հայաստանն ու Արցախը տանում նոր արկածախնդրության, հետո էլ՝ թե բա իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը

Իշխանության տարբեր դեմքեր՝ գործադիրից օրենսդիր, իրար հերթ չտալով հարցազրույցների շարք են սկսել, որի միակ ասելիքն այն է՝ բա ինչու ընդդիմությունը սա չի արել, նա չի արել:

Հասարակությունն իշխանությունից պահանջում է պատասխաններ 44-օրյա պատերազմի, մի քանի հազար զոհերի, գերեվարվածների, ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջելու, Արցախի տարածքները հանձնելու, անվտանգության համակարգը չվերականգնելու մասին, իսկ ի՞նչ են պատասխանում սրանք:

Թե բա ինչի ընդդիմությունը սա չի անում, նա չի անում: Վերջը կողմնորոշվեք, եթե դուք ձեր անելիքը չեք տեսնում, չեք անում, պատասխանատվություն չեք զգում ու ձեր սպասելիքն ընդդիմությունից է, ապա թողեք գնացեք ու հետո որպես քաղաքացի, ընդդիմադիր ուժ կպահանջեք ձեր ինչու-ների պատասխանները:

Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, Հայաստանն ու Արցախը տանում նոր արկածախնդրության, հետո էլ՝ թե բա իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը:

Դեռ երես էլ ունեն մարդամեջ են մտնում ու լուրջ դեմքերով հարցադրումներ անում:

 

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։