ՆԱՏՕ-ն նշել է Ուկրաինային աջակցելու պայմանները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան, չնայած այն հանգամանքին, որ դաշինքի արժեքավոր գործընկերն է, կարող է հույս դնել միայն կազմակերպության աջակցության վրա, բայց ոչ «անվտանգության երաշխիքների և հավաքական պաշտպանության»: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ուկրաինական կողմին անհրաժեշտ է «տարբերել դաշինքի գործընկերներին ու անդամներին»։ Գրում է tvzvezda.ru-ն:
«Ուկրաինան՝ որպես ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկեր, կարող է հույս դնել համապարփակ աջակցությանը, մինչդեռ դաշինքի անդամների նկատմամբ սպառնալիքի դեպքում, խոսքը անվտանգության երաշխիքների և հավաքական պաշտպանության մասին է»,-ասել է նա Ռիգայում կայացած երկօրյա նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Զրույցը տեղի է ունեցել Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպման շրջանակում։ Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Ուկրաինայի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։

