Գյումրին նոր փոխքաղաքապետեր ունի

Գյումրու ավագանու նոյեմբերի 18-ին արտահերթ նիստի ընթացքում «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ ՔՊ-ն ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալների իր թեկնածուներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանու անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին և 39-ամյա Դավիթ Առուշանյանին։