Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավի դիմաց ազատ են արձակել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է «Գռզո» մականունով հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Այս մասին լուրը հաստատել է Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։
Գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը։
«Գործի նախաքննությունը ավարտվել է և գործը հավանաբար ուղարկվել է դատարան, այս մասով դեռ հստակ տեղեկություն չունենք»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների գործով որպես մեղադրյալ։
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։

