Անչափահաս վարորդը դիմել է փախուստի՝ վնասելով կայանված ավտոմեքենաները

Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկում նկատել են առանց համարանիշերի «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Ոստիկանության տեղեկացմամբ, բարձրախոսով հայտարարել են, որ վարորդը կանգնեցնի մեքենան, սակայն նա դիմել է փախուստի՝ ճանապարհին վնասելով Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կայանված ավտոմեքենաները: Պարզվել է, որ «ԲՄՎ»-ի վարորդն անչափահաս է:

Նախապատրաստվում են նյութեր: