Ցավակցություն. հավերժի ճամփան բռնեց գեղանկարիչ, «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիր ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (ՆԻԿՕ)
Ցավով տեղեկացնում ենք, որ տևական հիվանդությունից հետո հավերժի ճամփան բռնեց տաղանդավոր գեղանկարիչ, «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիր ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (ՆԻԿՕ): Լույս քո երկնային ճանապարհներին…
Մեր խորին ցավակցությունը՝ «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին՝ իր կյանքի անբաժան ուղեկցի անդառնալի կորստի կապակցությամբ:
Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, ժամը 13.00-ին:

