Ջահերով երթի ընթացքում հնչեցին զորհերի անունները
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթի մասնակիցները պարզեցին Արցախի Հանրապետության դրոշը: Երթն ընթանում է լուռ, միայն բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները:
Երթի առջեւից գնում են «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

