«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը մարել չի հաջողվում․ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Այրվել է մոտ 200 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։
Հիշեցնենք, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 15-ից։

