Լավրովի վախերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, հայտնել է, որ վախենում է բարձրությունից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատասխանելով հարցին, թե երբ է վերջին անգամ վախեցել, ասել է. «Երեկ»: «Ես Եկատերինբուրգում էի, և հասարակության, գործարարների հետ հանդիպումը մեզ հյուրընկալողները կազմակերպել էին Ռուսական պղնձային ընկերության շենքում, որը կառուցել է բրիտանացի ճարտարապետ: Այն ճարտարապետության լավագույն նմուշներից է, բարձրահարկ և… ես վախենում եմ բարձրությունից, իսկ ինձ բարձրացրին չգիտեմ քսանորերորդ հարկ, այն էլ վերելակով, որն ապակյա պատ ուներ՝ փողոց նայող: Այ, դրանից ես իսկապես վախենում եմ, ինձ տհաճ է,- ասել է նախարարը՝ հավելելով,- իսկ վերջերս ուրիշ ոչ ոք չի վախեցրել»։

