Պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են ռազմարդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 20-ին հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ.

«ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների եւ մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը», – հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից.

Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը գնումների գործընթացի համար պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է բացառել հաջորդ տարվա գնումների ծրագրում անճշտությունների, առավել եւս, արհեստական ​​խոչընդոտների հնարավոր առկայությունը.