Բաքուն հաստատել է զինծառայողի մահը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուի մահվան փաստը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, զինծառայողը մահացել է զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման պատճառով։

Կատարվածի փաստով իրականացվում է հետաքննություն։

«Ռազմինֆո»-ն ավելի վաղ գրել էր, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։