Դուբայի օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ

Այսօր առավոտյան ԱՄԷ-ում Flydubai ավիաընկերության ինքնաթիռը, որը Դուբայից ուղևորվում էր Բիշքեկ, բախվել է ճանապարհին Բահրեյնի «Gulf Air» ավիաընկերության ինքնաթիռին։ Բախման արդյունքում ոչ ոք չի տուժել, բայց ուղևորները ստիպված են եղել ավելի ուշ այլ թռիչքներով մեկնել։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հաղորդել են ավիաընկերությունների մամուլի ծառայությունները:

Հաղորդվում է, որ միջադեպը կուսումնասիրվի իշխանությունների հետ։

Բահրեյնի Թագավորության ազգային ավիափոխադրող Gulf Air-ը հաստատել է, որ «Դուբայի միջազգային օդանավակայանում իր ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել, երբ մեկ այլ ինքնաթիռ հարվածել է իր ինքնաթիռի պոչին»: