Վահե Ղազարյանին և Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Արմեն Սարգսյանի հրամանագրերով, ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել։

ՀՀ նախագահի կայքում հրապարակված հրամանագրում նշված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»։

Աբազյանի կոչման մասին փաստաթղթում ասված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։

Կոչումների բարձրացումն ուշագրավ է երկրում հանվագործությունների, գողությունների ավելացման, ինչպես նաև Ազգային անվտանգության սպառնալիքների աննախադեպ աճի համատքեստում։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքում ու Սյունիքում բազմաթիվ ադրբեջանցիներ են մուտք գործել ու տարածքը չեն լքլել, այդ ընթացքում վեց զինծառայող է գերեվարվել, մեկը սպանվել։