Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
«Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները, և մենք կունենանք բառացիորեն նախադպրոցական կրթության ձախողում։ Մենք պետք է զարգացնենք այս ոլորտը և ոչ թե դեգրադացնենք»,- Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Խնդիրը վերաբերում է նրան, որ լիցենզիայի մասին օրենքի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր, սակայն առողջապահության նախարարության այս պահին գործող և հետագայում առաջարկվող կարգերը բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավորապես մասնավոր մանկապարտեզների համար, հնարավոր է` այնպես ստացվի, որ ինչ-ինչ պատճառներով մի շարք մանկապարտեզներ փակվեն, թերևս այդ կարգերի մեջ չեն տեղավորվում անգամ պետական մանկապարտեզները»,-ասաց նա՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելուն։
Նշենք, որ ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախագծի նպատակն է կարգավորել վերահսկողության մեխանիզմները նախադպրոցական կրթության ոլորտում և լիցենզավորման դաշտ բերել նախադպրոցական ծառայությունները։
Մանրամասները՝ տեսանյութում

