Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը կֆինանսավորի Արցախի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը

Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը որոշել է ֆինանսավորել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանից:

«Համայնքն ունի 660 բնակիչ: Աշխատանքների ավարտին, 50 երեխա հնարավորություն պիտի ունենա այցելել վերակառուցված մանկապարտեզ»,-ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է նա: