Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել. Հունան Թադևոսյան

Արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ չեն կատարվում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս: Այս մասին  Panorama.am-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով, որևէ պատճառ չի նշվում, թե ինչու չի թույլատրվում: Թեև եղել են դեպքեր, երբ կրկին ադրբեջանական կողմը թույլ չի տվել որոնողական աշխատանքներ իրականացնել, սակայն, ըստ Հ. Թադևոսյանի, այսքան երկար դադար չի եղել:

Հ. Թադևոսյանը նշեց, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները ռուս խաղաղապահների հետ աշխատանքներ են տանում որոնողական աշխատանքները վերսկսելու համար: Նա ասաց, որ որոնողական աշխատանքներ կկատարվեն, սակայն դեռ որևէ ժամկետ հայտնի չէ:

Արցախի ԱԻՊԾ ներկայացրած վերջին տվյալներով, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553: