Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի ծեծի է ենթարկել. ուղիղ․ Tert.am

Այսօր Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանություն է ունեցել աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու:

Աշխատակիցներից մեկը լրագրողներին փոխանցեց, որ միջադեպի ժամանակ կողքի սենյակում է եղել, հրմշտոցի ձայներ է լսել, կահույք է կոտրվել, շտապ օգնության մեքենա է եկել:

Տեղակալ Արմեն Ազիզյանն այս պահին տեղում չէ, աշխատակիցները պնդեցին, որ մոտ մեկ ժամ առաջ դուրս է եկել և տեղեկություն չունեն, թե երբ է վերադառնալու: