Թուրքիան հայտնել է Ղրիմը ռուսական ճանաչելու պատճառը

Թուրքիան պետք է Ղրիմը ճանաչի որպես ռուսական՝ ՆԱՏՕ-ին հակազդելու համար։ «Լենտա.ռու»-ի հետ զրույցում ասել է թուրքական «Հայրենիք» (Vatan) կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը։

Նրա խոսքով, «Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսի, Ղրիմի և Աբխազիայի անկախությունը», և առաջին հերթին անհրաժեշտ է լուծել թերակղզու հարցը: Կուսակցության նախագահը նշել է, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը կլինեն Սև ծովում, ինչը Անկարան բոլորովին չի ցանկանում: «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանի հետ արկածախնդրական պատերազմ սկսելու ցանկությունը հաշվարկվում է`ապահովելու համար, որ ՆԱՏՕ-ն հայտնվի Սև ծովում»,- ասել է Փերինչեքը:

Նա նշել է, որ Ղրիմի ժողովուրդը Ռուսաստանին միանալու հարցում կատարել է իր սեփական ընտրությունը:

«Եվ մենք պետք է հարգենք նրանց ընտրությունը: Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ»,- նշել է քաղաքական գործիչը:

Ըստ նրա, Անկարան կարող է արդյունավետորեն օգնել Ղրիմի թաթարներին ոչ թե Կիևի, այլ Մոսկվայի հետ միասին:

Թուրքական «Հայրենիքի» առաջնորդը հավելել է, որ Ուկրաինան յուրաքանչյուր հարցում ԱՄՆ-ի հետ նույն կողմում է, և Թուրքիան դա պետք է հաշվի առնի: Զելենսկին, ըստ Փերինչեքի, մեծ սխալ է թույլ տալիս՝ վստահելով Արևմուտքին:

Նա կարծում է, որ Վաշինգտոնը «օգտագործում է Ուկրաինային և Հունաստանին՝ որպես իր տիկնիկներ, և թուրքական կողմը չի կարող հանգիստ հաշվարկել տարածաշրջանում ամերիկյան տիկնիկների գործունեությունը», քանի որ դա սպառնում է իր անվտանգությանը և հարևանների հետ բարեկամական հարաբերություններին: