Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Քաջարանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Սյունեցիները չեն ցանկանում, որ «կապիտուլյանտը» ոտք դնի իրենց հողում։
Քաղաքացիները փակել են Քաջարան մտնող և ներքաղաքային գլխավոր ճանապարհները։ Նրանք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հնարավորություն չունենա մտնելու իրենց քաղաք։
Փաշինյանի այցին «սպասող» քաղաքացիները վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճան»։
«Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ վախկոտ, թուրքի կոշիկները լիզող անձնավորություն է, ինքը իրավունք չունի սյունյաց հողը պղծելու»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Լինելով Քաջարանի բնակիչ՝ զարմանում եմ, որ մինչև հիմա որևէ պատգամավոր չի եկել Քաջարան, իշխանության որևէ ներկայացուցիչ չի եկել, չի հանդիպել ժողովրդին, ասել, թե ինչպես է քաջարանցին ապրում»,-ասաց քաջարանցիներից մեկը:
Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին, նա չմտավ քաղաք, շրջանցեց Քաջարանը և
Մեղրիից այլ ճանապարհով հեռացավ։

