Կար ժամանակ, որ կարող էի հակադարձել ու համոզել գեներալին, բայց այսօր, եթե կենդանի լիներ, թերևս, դժվարանայի․ Սենոր Հասրաթյան

Այս պատահականությունների կառավարման, թերևս, միակ արդյունքն այն է, որ գրեթե լիովին պարզվեց, թե այսօր մեր քաղաքացիների որ տոկոսն է պատրաստ մտածել ու գործել հանուն պետականության և, որ տոկոսը՝ ոչ… Չգիտեմ դուք ինչպես, բայց, իմ կարծիքով, արդյունքն ակնհայտ է՝ և ցավալի…

Այս առիթով նորից ուզում եմ հիշել Հայոց բանակի գեներալ-լեյտենանտ, երջանկահիշատակ Անատոլի Զինևիչի հետևյալ խոսքերն՝ ուղղված մեզ. «Դուք պետականության զգացողություն չունեք… Օջախ, տուն, հող` այո’: Սակայն պետականությունն այլ բան է…»

Կար ժամանակ, որ կարող էի հակադարձել ու համոզել գեներալին, բայց այսօր, եթե կենդանի լիներ, թերևս, դժվարանայի…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։