Հայաստանը ՎԶԵԲ-ից 19,6 մլն եվրոյի վարկ կվերցնի՝ սահմանային անցակետերն արդիականացնելու համար
Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) նախատեսում է 19,6 մլն եվրոյի վարկ ներգրավել՝ սահմանային անցակետերը տեխնիկապես վերազինելու և նոր մաքսային լաբորատորիա ստեղծելու նպատակով։ Համապատասխան վարկային համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության հիմնավորումն այսօր հավանության է արժանացել կառավարության կողմից։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև 543 հազար եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհ։
Ֆինանսների նախարարության ներկայացրած ծրագրով՝ վարկային միջոցները կտրամադրվեն երկու ուղղությամբ։ 15,6 մլն եվրոն կուղղվի սահմանային անցակետերի արդիականացմանը, իսկ 4 մլն եվրոն՝ նոր մաքսային լաբորատորիայի ստեղծմանը։ Վերջինիս համար նախատեսված գումարը նախնական է և վերջնականապես կհստակեցվի իրագործելիության ուսումնասիրությունից հետո։
Ծրագրով նախատեսվում է սահմանային անցակետերը համալրել ժամանակակից ռենտգեն սարքավորումներով, մաքսային հսկողության ձեռքի սարքերով, կշեռքներով և վերահսկողության այլ տեխնիկական միջոցներով։ Անհրաժեշտ սարքավորումներով կհագեցվի նաև նոր մաքսային լաբորատորիան։
Բացի տեխնիկական վերազինումից, նախատեսվում է կատարելագործել և թվայնացնել մաքսային ընթացակարգերը, վերանայել դրանց կազմակերպման գործընթացները և ներգրավել թվային տեխնոլոգիաների մասնագետի։
Ծրագրի առանձին բաղադրիչներ ուղղված են նաև սահմանային ենթակառուցվածքների՝ կլիմայական ռիսկերին դիմակայունության բարձրացմանը։ Մասնավորապես, կբարելավվեն ջրահեռացման և հեղեղումներից պաշտպանության համակարգերը, կգնահատվեն երկաթուղային ենթակառուցվածքների հնարավոր ռիսկերը, ինչպես նաև քայլեր կձեռնարկվեն էլեկտրական տրանսպորտի լիցքավորման կայանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Ըստ կառավարության հիմնավորման՝ ծրագրի երկու բաղադրիչների իրականացումը նախատեսվում է ավարտել մեկնարկից հետո երեք տարվա ընթացքում։
Կառավարության գնահատմամբ՝ ծրագրի իրականացումը կնպաստի սահմանային վերահսկողության կարողությունների զարգացմանը, մաքսային ծառայությունների տեխնիկական հագեցվածության և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։