ԱՄՆ-ն և Իրանը մոտեցել են միջուկային ծրագրի վերաբերյալ նախնական համաձայնությունների ձեռքբերմանը. Al Arabiya

ԱՄՆ-ն և Իրանը առաջիկայում կարող են նախնական համաձայնությունների հասնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ՝ Քաթարի և Պակիստանի նոր նախաձեռնության շրջանակում, որը նախատեսում է Իրանի տարածքում ուրանի հարստացման սահմանափակում մինչև 3,67%։ Այս մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

«Քաթարա-պակիստանյան նոր առաջարկը վերսկսում է լուրջ բանակցությունների գործընթացը Վաշինգտոնի և Թեհրանի միջև: ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի տարածքում ուրանի հարստացմանը մինչև 3,67% մակարդակ, և Թեհրանն ընդունել է այդ պայմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Աղբյուրների տվյալներով՝ կողմերը դիտարկում են իրանական ուրանի հարստացման մակարդակի իջեցման վերաբերյալ նախնական համաձայնագրի հասնելու հնարավորությունը:
 
Հեռուստաալիքի աղբյուրները նաև հայտնել են, որ քննարկվում է երրորդ երկրի ներգրավման հնարավորությունը՝ իրանական ուրանի հարստացման մակարդակի իջեցմանը աջակցելու համար: Բացի այդ, մշակվում են Իրան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների վերադարձի պայմանները, սակայն նրանց լիազորությունների ծավալը առայժմ որոշված չէ:
 
Համաձայնության հասնելու դեպքում ԱՄՆ-ն կարող է ապաբլոկավորել 6 միլիարդից մինչև 9 միլիարդ դոլարի իրանական ակտիվները, նշում է հեռուստաալիքը:
 
Առաջարկված նախաձեռնությունը նախատեսում է նաև Հորմուզի նեղուցի անհապաղ բացում և ծովային շրջափակման հանում՝ համաձայնությունների իրականացման շրջանակում: