Իրանի նախագահ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովին; Այցի մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակը։
Միջոցառմանը ելույթ ունենալուց բացի, Իրանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակցող երկրների ղեկավարների հետ։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է, որ Փեզեշքիանը, ֆորումի միջոցառումներին մասնակցելուց բացի, նախատեսում է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

