ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 27-ի նիստը սկսել են մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակին։
«Ուղիղ 27 տարի առաջ այս դահլիճում իրականացված ահաբեկչության հետևանքով սպանվեցին խորհրդարանի այն ժամանակվա նախագահը, փոխնախագահները, վարչապետը, Կառավարության անդամն ու պատգամավորներ։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այդ ոճրագործության զոհերի հիշատակը»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

