Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառnւթյան դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում հերթական դեպքերն են բացահայտել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 52-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ առանձնատանը կից հողամասում աճեցրել է կանեփ տեսակի բույս, որից պատրաստել է թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 30,44 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով տարաներ, իսկ հողամասում՝ կանեփի բույսեր։

Կատարվում է նախաքննություն։

Բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բերդ քաղաքի 31-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում և օգտագործում։ Համայնքային ոստիկանները նրան Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 4 գրամ զանգվածով փաթեթ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։