ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում սպասվող ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի վերջերին, սակայն իշխանության թեկնածուն՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի տղան Հովհաննես Հակոբյանը, արդեն քարոզարշավ է իրականացնում։

Նրա այցերից մեկի ընթացքում նա հեռախոս է խոստանում 3-4 տարեկան մի երեխայի, ում, ըստ հրապարակման, մանկության երազանքն է եղել հանդիպել Հակոբյանին։ Թեկնածուի թիմի տարածած տեսանյութում, ըստ թերթի, երևում է, որ երեխային նախապես պատրաստել են նկարահանման համար։

Խոստումից հետո երեխան երգում է «Իմ ախպերս», ապա ասում. «ժողովուրդ ջան, ո՞ւմ ենք ընտրելու, իհարկե, պարոն Հակոբյանին ենք ընտրելու»։ «Հրապարակ»-ի պնդմամբ, մեկ տեսանյութում կա երկու խախտում՝ նախընտրական կաշառք և անչափահասին քաղաքական գովազդում օգտագործում։ 

Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։