Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով

Թբիլիսիում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով: Այդ մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Միջադեպը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել սեպտեմբերի 21–ի առավոտյան։

Վրաստանի ՆԳՆ–ից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ արդեն մեկ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել: Նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։

Նախնական տվյալներով՝ ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստան է մեկնել որպես զբոսաշրջիկ։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: