Պատմական պարտություն Մերցի կուսակցության համար. ՔԴՄ-ն չի անցել լանդթագ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) չի կարողացել հաղթահարել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի լանդթագ անցնելու 5%-անոց շեմը։

ՔԴՄ-ն ստացել է ձայների 4,9%-ը՝ հինգ տարի առաջ կայացած ընտրությունների համեմատ արդյունքը նվազեցնելով 8,4 տոկոսային կետով։ Սա Գերմանիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ՔԴՄ-ն չի կարողացել անցնել որևէ դաշնային երկրամասի խորհրդարան։

Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի ընտրություններում հաղթել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ ստանալով 38,2% ձայն։ Կուսակցությունը նախորդ ընտրությունների համեմատ բարելավել է արդյունքը 21,5 տոկոսային կետով։

Երկրորդ տեղում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ)՝ 35,5%-ով։ ՍԴԿ-ն կորցրել է 4,1 տոկոսային կետ։

Միաժամանակ, Բեռլինի ընտրություններում հաղթել է «Ձախերը»՝ 25,7% արդյունքով։ ՔԴՄ-ն ստացել է 18,8%՝ նախորդ ընտրությունների համեմատ կորցնելով 9,5 տոկոսային կետ։ AfD-ն հավաքել է 16,3%՝ իր արդյունքը բարելավելով 7,2 տոկոսային կետով, իսկ ՍԴԿ-ն ստացել է 12,1%՝ կորցնելով 6,3 տոկոսային կետ։

Այսպիսով, Բեռլինում իշխող ՔԴՄ-ՍԴԿ կոալիցիան կորցրել է մեծամասնությունը։