Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ ԶՈՒ ռազմաբազայի օբյեկտին. Press TV
Իրանական զինուժը գրոհել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈՒ ռազմաբազայի կարևոր օբյեկտը։ Այս մասին փոխանցում է «Press TV»-ն:
«Քուվեյթում ամերիկյան ռազմաբազայի առանցքային օբյեկտը խոցվել է, օդ են բարձրացել ծխի սյուներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքը հստակեցրել է, որ հարվածի ընթացքում կիրառվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

