Հայաստանի կողմից վիզային ռեժիմի սահմանումը ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ
Հնարավոր է, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումը քայլ լինի, որն ուղղված է ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ, Արևելյան տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ մտցնի, ապա դրանք կմտցնի ոչ թե մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ», – լրագրողներին ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ այդ որոշումը կանդրադառնա նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր Հայաստանում բազմաթիվ ազգականներ ունեն:

