Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ Պեսկով

Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են, հարվածները Կիևին շարունակվում են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խաղաղ բանակցությունների հարցը․ այո, այժմ այդ թեման խորապես դադարեցված վիճակում է, նոր գաղափարներ չկան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին։

«Հարվածները Կիևին շարունակվում են, դրանք շարունակվում են համակարգված, նպատակաուղղված։ Մենք շարունակում ենք ոչնչացնել կիևյան ռեժիմի ռազմական և մերձռազմական ենթակառուցվածքները։ Մեր ռազմականները գիտեն՝ ինչ են անում և ինչպես են անում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։