ԱՄՆ-ը մինչև 10 մլն դոլար պարգև է խոստանում ԻՀՊԿ հինգ բարձրաստիճան հրամանատարների մասին տեղեկությունների համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը «Rewards for Justice» ծրագրի շրջանակում մինչև 10 մլն դոլարի պարգև է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հինգ բարձրաստիճան հրամանատարների վերաբերյալ տեղեկությունների համար։
Ցանկում ընդգրկված են Ահմադ Վահիդին, Ալի Աբդոլլահին, Սայիդ Աղաջանին, Համիդռեզա Լաշգարիանը և Մաջիդ Խադեմին։
Վաշինգտոնը նրանց մեղադրում է «ԱՄՆ զինվորականների և կրիտիկական ենթակառուցվածքների դեմ հարձակումների պլանավորման ու կազմակերպման մեջ»։ Տեղեկություն տրամադրողներին, բացի ֆինանսական պարգևից, կարող է առաջարկվել նաև տեղափոխման և անվտանգության ապահովման աջակցություն։
Նշենք, որ ավելի վաղ Թեհրանը ևս հայտարարել էր պարգևատրումների մասին՝ Իրանի տարածք հնարավոր ներխուժման դեպքում ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար։

