Կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան

Օգոստոսի 31-ին կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» գիտավավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան։ Վավերագրական ֆիլմը ներկայացնում է Շուշիի հարուստ պատմությունը՝ հիմնվելով պատմական փաստերի, սկզբնաղբյուրների և գիտական ուսումնասիրությունների վրա։ Այն անդրադառնում է քաղաքի ձևավորմանը, նրա բազմադարյա մշակութային ժառանգությանը, 1920 թվականի ողբերգական իրադարձություններին և 1992 թվականի ազատագրմանը։ Ֆիլմի հեղինակային և ստեղծագործական խումբը միավորել է պատմաբանների, հետազոտողների և կինոգործիչների փորձն ու գիտելիքը՝ հանդիսատեսին ներկայացնելու պատմական ճշգրտության վրա հիմնված ամբողջական և փաստարկված աշխատանք։ Ֆիլմի ռեժիսորն ու օպերատորն է Գևորգ Տեր-Ղազարյանը, սցենարի հեղինակը՝ Արսեն Մելիք-Շահնազարովը։ Առաջին մասի ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ ժամը 19։00-ին, երկրորդ մասինը՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին։ Հասցեն՝ ք. Երևան, Նարեկացի արվեստի միություն, Վարդանանց 16/1։ Մուտքն ազատ է։