ԵՄ-ին անդամագրվելու դիմումի գործընթաց շուտով կսկսենք նաև ԵԱՏՄ գործընկերների խնդրանքով․ Փաշինյան
ԵՄ-ին անդամագրվելու դիմումի գործընթաց շուտով կսկսենք նաև ԵԱՏՄ գործընկերների խնդրանքով։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի․ առաջիկայում թերևս կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Մենք հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,- ասաց նա։

