Փաշինյանը վերջապես բացեց խաղաքարտերը, խնդիրն Արցախի անունը տալն է եղել․ Նարեկ Կարապետյան
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները, խոսքը վառ արտահայտում են իր մտածելակերպը բանակցությունների, երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ մի քանի տեղ Փաշինյանը բացեց խաղաքարտերը։
«Վերջապես, ինչ մենք ամիսներով ասում էինք՝ ինքն այսօր ասաց. Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրը Արցախի հետ կապված հայտարարություններն են, Արցախի անունը շոշափելն է, Արցախի անունը հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաները»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

