25 000 կգ գետնանուշի միջուկ է ոչնչացվել

«Մարտին Սթար» ընկերության դիմումի հիման վրա՝ ոչնչացվել է կազմակերպության պահեստում առկա՝ ընդհանուր 25000 (քսան հինգ հազար) կիլոգրամ վտանգավոր սննդամթերք՝ մատակարարված ոչ պատշաճ որակի միջուկ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ, վտանգավոր սննդամթերքի ոչնչացումն իրականացվել է Արագածոտնի մարզի Սասունիկ վարչական տարածքում գտնվող աղբավայրում, հորման եղանակով՝ ծանր տեխնիկայի միջոցով ապրանքատեսակի ամբողջականությունը խախտելուց հետո:

Գործընթացն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողության ներքո, պահպանվել են տեղափոխման, բնապահպանական և սանիտարահիգիենիկ անվտանգության սահմանված պահանջները: