Ռուբինյանն ազատել է Ալեն Սիմոնյանի խորհրդականներին, օգնականներին, ռեֆերենտին և մամուլի քարտուղարին
ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրված ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է ԱԺ դեռ գործող նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականներ Կարլեն Գրեյանին, Զինա Չալիկյանին, խորհրդականներ Աշխեն Հայրապետյանին, Հովհաննես Նալբանդյանին, Ահարոն Ներսիսյանին, ռեֆերենտ Էդգար Մուրադյանին, այսօր նաև՝ մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանին։
Մովսես Հարությունյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում է աշխատանքը ՀՀ Ազգային ժողովում։ Նա շնորհակալություն էր հայտնել լրագրողներներին, խմբագիրներին հիանալի համագործակցության համար։
Հիշեցնենք, որ ԱԺ հաջորդ նախագահ առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր առաջին կարգադրությունն է ստորագրել՝ ԱԺ-ի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխելու պատգամավորների, ԱԺ պետական ծառայողների և աշխատողների միջև։

