Հայտնաբերվել են ապօրինի վճարովի ավտոկայանատեղիներ (տեսանյութ)
Հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևանի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 10 արձանագրություններ:
Այս մասին հայտնկում են Երևանի քաղաքապետարանից՝ զգուշացնելով.
«Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ուստի հորդորում ենք քաղաքացիներին վարչական իրավախախտման դեպքեր թույլ չտալ` հաշվի առնելով, որ այն առաջացնում է իրավական հետևանքներ»:

