Պարզ դարձավ՝ ինչ մեծ ոգևորություն է առաջացրել Կարապետյանի կալանքն Ադրբեջանի իշխանությունների համար

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական հետապնդում, չկա որևէ հիմք, բայց կա կալանք: Այս մասին նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«2021 թվականի նույն հունիսի 18-ին ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Օրերս պարզ դարձավ ինչ մեծ ոգևորություն է առաջացրել Սամվել Կարապետյանի կալանքն այդ երկրի իշխանությունների համար:

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում, ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ և պետք է աննահանջ ընդգծել, որ հենց իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին 

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհի»,- շարունակում է փաստաբանը։