Դիլիջան համայնքի աղբավայրն արդեն մի քանի օր այրվում է

Դիլիջան համայնքի աղբավայրն արդեն մի քանի օր այրվում է, հրդեհի ծուխը, ծանր հոտը տարածվել են միջպետական ավտոճանապարհին, Աղստև գետի հովտում։ Դիլիջան համայնքի աղբավայրում հրդեհներ հաճախ են լինում։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը միջոցներ չի ձեռնարկում աղբավայրը ցանկապատելու, հրդեհները կանխելու համար։ Էկոպարեկային ծառայությունը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավոր են Դիլիջանի աղբավայրի հրդեհների կապակցությամբ միջոցներ ձեռնարկել։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից