Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, ինչի մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Քիչ առաջ ժամանեցի Կիև՝ պատերազմական ժամանակաշրջանում Ուկրաինա կատարած իմ 11-րդ այցով։ Սա առանձնահատուկ պահ է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ «Ուկրաինան ռազմական առումով հզոր թափ է հավաքել։ Իրավիճակը փոխվում է»։
«Ես կհայտարարեմ մեր պաշտպանական արդյունաբերության ինտեգրման նոր նախաձեռնությունների մասին, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալներով և ավելի արագ արտադրություն իրականացնել։ Մենք նաև կքննարկենք անդամակցության հարցը (ԵՄ) և այս ձմռանը պատրաստվելու քայլերը»,- հավելել է պաշտոնյան։

