Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը հնարավոր է։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Այո, կարծում եմ՝ համաձայնագիրը հնարավոր է։ Իհարկե», – ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Իրանին ԱՄՆ-ի ներկայիս հարվածների նպատակը Հորմուզի նեղուցում Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունների ոչնչացումն է։

«Մենք ոչնչացնում ենք նրանց այն կարողությունները, որոնք կապված են Հորմուզի նեղուցի հետ», – ասել է նա։