ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին

Ռուսական զորքերը հուլիսի 14-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։  Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի շրջանի պահեստներում հրդեհի մասին, իսկ Դարնիցկի շրջանում էլ ավտոմեքենաներ են այրվել: Կլիչկոյի տվյալներով՝ տուժածներ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ի առավոտյան հայտարարել է, որ Կիևում խոցվել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք մասնակցում են տարբեր տեսակի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման ու արտադրության գործընթացին:

Ուկրաինայի զինված ուժերն էլ հուլիսի 14-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Բաշկորտոստանի Սալավատ քաղաքում և Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի գյուղում գտնվող նավթավերամշակման գործարանների վրա: