Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել
Իստրայի Պիոներսկոյե ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են: Հրդեհ է բռնկվել հինգ առանձնատներում, հայտնել է Մերձմոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
Սոլնեչնոգորսկում բազմաբնակարան բնակելի շենքի վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով երկու մարդ է տուժել:
Ընդհանուր առմամբ Մոսկվայի մարզում ՀՕՊ ուժերն ու ՌԷՊ միջոցները խոցել են 81 ԱԹՍ։
Քաղաքապետ Սոբյանինն էլ հայտնել է, որ երեկ երեկոյից Մոսկվայի շրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, մեծ մասը ոչնչացվել է հեռավոր շրջաններում ՀՕՊ ուժերի կողմից, 50 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս:

