ԱԴԾ-ն խափանել է Ռուսաստանում ահաբեկչությունների աննախադեպ շարք իրականացնելու փորձը
ԱԴԾ-ն խափանել է ուկրաինական հատուկ ծառայությունների և նրանց արևմտյան համակարգողների՝ Ռուսաստանում ահաբեկչությունների աննախադեպ շարք իրականացնելու փորձը:
Գերատեսչությունից հայտնել են, որ Մոսկվայում ահաբեկչություն էր նախապատրաստվում ՊՆ բարձրաստիճան զինվորականի դեմ։ Նախատեսվում էին նաև ահաբեկչություններ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներում:
Ուկրաինական հատուկ ծառայությունների հանցակիցը 25-ամյա ռուս կին է, նա ձերբակալվել է։ Աղջիկը Մոսկվայում վարձով բնակարան է պատրաստել պաշտպանության նախարարության սպայի դեմ ահաբեկչություն իրականացնողի համար, նա ինքը պետք է մեկներ Ուկրաինա։

