Թրամփը միտքը փոխել է․ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ի կազմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս գալ դաշինքից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Թրամփը վստահեցրել է, որ իր երկիրը կմնա ռազմական դաշինքում», – ասել է գործակալության աղբյուրը։

Գազետա.ռու-ն հիշեցնում է, որ ապրիլի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, քանի որ դաշնակիցները հրաժարվում են օգնել Վաշինգտոնին Իրանի դեմ պատերազմում: Նա դաշինքը անվանել էր «թղթե վագր» և հայտարարել, որ դուրս գալն անդառնալի է: