Թրամփը Թուրքիա է մեկնել անձնական զուգարանով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին։ Այն հյուրանոցում, որտեղ որ պետք է մնա Թրամփը ձեռնարկվել են ուժեղացված անվտանգության միջոցառումներ։ Հյուրանոցում ամրագրումները դադարեցվել էին այցից առաջ, իսկ նախագահական համարի հարկը, ինչպես նաև վերևի և ներքևի հարկերը լիովին դատարկվել են, գրում է ermenihaber.am-ը: 

Այդ տարածքներում ծառայություն կկատարեն միայն ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները։ Նշվում է, որ Թրամփն իր հետ բերել է նաև իր անձնական զուգարանը։ Դա ԱՄՆ նախագահի արտասահմանյան այցերի ընթացքում կիրառվող բարձր մակարդակի անվտանգության ընթացակարգերի բաղկացուցիչ մաս է։

Ըստ պնդումների, Թրամփի կողմից օգտագործվող շարժական, հատուկ համակարգը կնպաստի կենսաբանական թափոնների հավաքագրմանը, որոնք այնուհետև կվերադարձվեն ԱՄՆ։ Դա արվում է, որպեսզի նախագահի ԴՆԹ-ի նմուշները չհայտնվեն օտար երկրների ձեռքում։

Բացի այդ նշվում է, որ Թրամփի սնունդն ու խմիչքը կպատրաստի և մատուցի ամերիկյան կողմը։ Նաև նշվել էր, որ մաքրման ծառայություններում ԱՄՆ անձնակազմը կփոխարինի հյուրանոցի անձնակազմին: Այսպիսով, բոլոր տարածքները, որոնց հետ նախագահը շփվում է, կգտնվեն ամերիկյան անվտանգության ստորաբաժանումների անմիջական վերահսկողության տակ: