Բաթումում թուրք գործարար Օզթյուրքի տները կտրամադրվեն սոցիալապես անապահով ընտանիքներին
Բաթումի քաղաքապետարանը քաղաքային խորհրդին է ներկայացրել նախագիծ, որը կփոխի Գիորգի Ցաբաձե փողոցի տարածքի կարգավիճակը, որտեղ գտնվում են «Օզթյուրքի տները»։ Լուրը հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Նախագիծը վերաբերում է յոթ շենքերի, որոնք 2021 թվականին առանց թույլտվության կառուցել է թուրք գործարար Գալիֆ Օզթյուրքի ընկերությունը։ Հողամասը և շենքերը հետագայում բռնագրավվել և փոխանցվել են Բաթումի քաղաքապետարանի սեփականությանը։
Այժմ արդյունաբերական գոտում գտնվող տարածքը նախատեսվում է վերակառուցել հատուկ բնակելի գոտու՝ հետագա օգտագործման համար։ Նախագծում հստակ նշված է, որ փոփոխության նպատակը սոցիալական է. նախատեսվում է բնակարանները հատկացնել սոցիալապես անապահով բնակիչներին։
Բաթումի քաղաքային խորհուրդը նախատեսում է հարցը քննարկել 2026 թվականի հունիսի 30-ին։
Բաթումի որոշ անօթևան ընտանիքներ նախկինում քաղաքապետարանից ժամանակավոր վարձավճարի օգնություն էին ստացել։ Իշխանությունները նրանց խոստացել էին, որ նրանք բնակարաններ կստանան Օզթյուրքից բռնագրավված շենքերում։

