Զբոսաշրջիկները հիասթափված են. Էյֆելյան աշտարակը փակվում է շոգի պատճառով

Զբոսաշրջիկները հիասթափված են. ծայրահեղ շոգի պատճառով այնպիսի հայտնի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը և Լուվրը, փակվել են սովորականից շուտ։

Ֆրանսիայում և Եվրոպայի զգալի մասում վտանգավոր շոգեր են. ծայրահեղ ջերմաստիճանը խաթարում է կյանքի սովորական ընթացքը, հանգեցնում դպրոցների փակման և գնացքների չեղարկման:

 Նախազգուշական միջոցներ են ձեռնարկում նաև աշխարհի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերում։ Փարիզում Էյֆելյան աշտարակը սովորականից շուտ է փակվում շոգի պատճառով, ինչը խիստ վրդովեցրել է զբոսաշրջիկներին: