ԱՄՆ-ը իրանական նավթամթերք վաճառելու լիցենզիա է տրամադրել մինչև օգոստոսի 21-ը
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) մինչև օգոստոսի 21-ը պատժամիջոցներից ազատել է իրանական ծագում ունեցող հում նավթի, նավթաքիմիական նյութերի կամ նավթամթերքի արտադրության, վաճառքի, մատակարարման կամ առաքման համար՝ ներառյալ պատժամիջոցների տակ գտնվող նավերի հետ կապված գործարքները։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ թույլատրվում են նաև վերոնշյալ ապրանքների Միացյալ Նահանգներ մատակարարման հետ կապված գործարքները, և իրանական ծագում ունեցող հում նավթի, նավթաքիմիական նյութերի կամ նավթամթերքի գնման համար ցանկացած վճարում կարող է կատարվել ԱՄՆ դոլարով։

